Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով:
Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, հռոմեական ակումբը 25-ամյա ֆւոտբոլիստի տրանսֆերը գնահատում է 100 մլն եվրո:
Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Միլանի «Ինտերը»:
Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։