Մյունխենի «Բավարիան հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի ՉԼ-ի առաջիկա հանդիպմանը՝ «Չելսիի» դեմ, երկրպագուների մուտքը մարզադաշտ արգելված կլինի: Ակումբում փորձում են այսկերպ պաշտպանվել կորոնավիրուսի հնարավոր տարածումից:
Տեղեկացվել է, որ տոմսերի համար վճարված գումարները կվերադարձվեն, իսկ հետագայի համար կլինի լրացուցիչ հայտարարություն:
Գերմանիայում այս պահին կա կորոնավիրուսով վարակված ավելի քան 1300 մարդ: Զոհվածների թիվը 16-ն է:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Չելսի» խաղը կկայանա մարտի 18-ին: