Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են Օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30-ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված Գրան պրիի , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը:
Երեկ հայտնի էր դարձել, որ Եկատերինբուրգ` միջազգային վարկանիշային մրցաշարի կմեկնի մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Բայց, ինչպես հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան,նշած մրցաշարը նույնպես հետաձգվել է: