«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է խնդիրներ ունենալ առողջականի հետ։
GFFN-ն տեղեկացնում է, որ Մբապեն բաց է թողել թիմի այսօրվա մարզումը։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի հարձակվողը ամբողջ օրն անցկացրել է մահճակալում, որպեսզի նվազեցնի կոկորդի ցավը։
Երեկ նույնպես Մբապեն չէր մարզվել թիմի հետ հիվանդության պատճառով։
Վաղը ՊՍԺ-ն ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումն է անցկացնելու «Բորուսիա» Դորտմունդի հետ։ Առաջին խաղում փարիզյան ակումբը զիջել է 1-2 հաշվով։
Հիշեցնենք, որ հանդիպումը կորոնավիրուսի պատճառով անցկացվելու է առանց հանդիսականների։