Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը կանցկացվի Բուդապեշտում, մարտի 19-22-ը, որտեղ ուղեգրերի համար կպայքարեն 57 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ Հրայր Ամիրխանյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ Հաջիմուրադ Գացալովը և 125 կգ Լևան Բերիանիձեն: Ադ մասին հայտնու է Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մարտի 10-ից ազատ ոճայինները ուսումնամարզական հավաք են սկսել «Օլիմպավանում»: Այս պահին հավաքի են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: