«Նիժնի Նովգորոդի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Չերիշևը գովաբանել է իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսին, ով այսօր գլխավորեց Հայաստանի հավաքականը:
«Խոակին Կապարոսը հիանալի մասնագետ է, ես նրան շատ լավ ճանաչում եմ «Սևիլյայի», «Լևանտեի» և Իսպանիայի այլ թիմերի հետ աշխատելու տարիներից: Նա շատ գրագետ մասնագետ է, կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականն նրա նշանակմամբ անպայման կավելացնի: Նա հսկայական փորձ ունի, բայց իմ տեսանկյունից տեղական մասնագետները պետք է գլխավորեն հավաքականները:
Ի՞նչ ֆուտբոլ կխաղա Հայաստանի հավաքականը: Չի կարելի ասել, որ նա կխաղա պաշտպանությունից, և չի կարելի ասել, որ նա կխաղա միայն հակագրոհների վրա: Հայ ֆուտբոլիստները միշտ եղել են տեխնիկակապես հագեցած, նրանք սիրում են գնդակով խաղալ, այնպես որ, երբ նրանք ունեն այնպիսի տեխնիկակապես հագեցած ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մխիթարյանը և այնպիսի արագ խաղացողներ, ինչպիսիք են Սարկիսովը և Կարապետյանը, կարծում եմ, որ ի վերջո նրանք գրագետ կերպով կակսեն պաշտպանվել, բայց միևնույն ժամանակ նրանք կմասնակցեն դիրքային գրոհներին, հետևաբար, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլը կլինի ավելի եվրոպական և ժամանակակից»,- մեջբերում է ռուս մասնագետին Sport24-ը: