«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է փոխել ակումբը։
Sky Sports-ի տեղեկություններով՝ Սանեն ցանկանում է այնպիսի ակումբ տեղափոխվել, որը իրեն երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի բարձր աշխատավարձով։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան»։ Նշվում է, որ «Բավարիան» ներկա պահին այդքան էլ մտադիր չէ Սանեին գնելով, քանի որ վերջինս շատ է վնասվածքներ ստանում։