Պրեմիեր լիգայում կայացավ 29-րդ տուրի վերջին հանդիպումը: «Լեսթերը» ընդունել էր «Ասթոն Վիլային» և հաղթեց 4-0 հաշվով: 40-րդ րոպեին հաշիվը բացեց Հարվի Բարնսը:
Երկրորդ խաղակեսում Ջեյմի Վարդին, վաստակելով 11 մետրանոց հարված և անվրեպ իրացնելով այն, կրկնապատկեց հաշիվը՝ 2-0, իսկ 79-րդ րոպեին նույն Վարդին դուբլ ձևակերպեց: Այս խաղում իր երկրորդ գոլը խփեց Բարնսը, ով աչքի ընկավ 85-րդ րոպեին:
«Լեսթերը» վաստակեց 50 միավոր և վերադարձավ մրցա՛արային աղյուսակի երրորդ հորիզոնական: «Ասթոն Վիլան» ունի 25 միավոր և 19-րդ տեղում է: