Հինգ տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը շահագրգռված է գնելու անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը, հայտնում է TMZ-ն:
Մեկ օր առաջ անպարտ ամերիկացին հանդիպում ունեցավ «Նյուքասլի» երկրպագուների հետ: Պատասխանելով երկրպագուների հարցերին ՝ Մեյվեզերն ակնարկեց, որ ֆուտբոլային ակումբ գնելը նրա հետաքրքրության շրջանակներում է:
«ԱՄՆ-ում մենք այս սպորտաձևը մենք անվանում ենք սոքեր: «Նյուքասլը» անհավատալի ակումբ է: Եթե ուզում եք, որ ես գնեմ այն, տեղեկացրեք ինձ», — ասել է Ֆլոյդը: