Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի 2 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների:
Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ն, կորոնավիրուսի պատճառով դատարկ տրիբունաներով կանցկացվեն մարտի 13-ին կայանալիք «Օլիմպիակոս»-«Վուլվերհեմփթոն» և «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպումները:
Հիշեցնենք, որ «Օլիմպիակոս» – «Վուլվերհեմփթոն» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:
«Սևիլյա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա մարտի 13-ին, Երևանի ժամանակով 21։55-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Սևիլյայի» հաղթանակը գնահատում է 2,02 գործակցով, «Ռոմայի» հաղթանակը ՝ 3,95, իսկ ոչ ոքին՝ 3,45։