«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է թիմի ավագ Լեո Մեսսիի ու ակումբի տնօրեն Էրիկ Աբիդալի միջև առաջացած կոնֆլիկտի մասին.
«Տնային խնդիրները լուծվում են տանը: Աբիդալն ու Ռամոն Պլանեսն ակումբում մեծ աշխատանք են կատարում: Նրանք անընդհատ բանակցությունների մեջ են, իսկ Մեսսին մեր առաջատարն է: Բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ նախկինում Աբիդալը դժգոհել էր թիմի որոշ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից մարզումների ժամանակ, երբ թիմը մարզում էր Վալվերդեն: Դրան ի պատասխան, Մեսսին ցանկացել էր անուններ լսել: Հարցին խառնվել էր Բարտոմեուն: