«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմայխելը իր թիմի մեկնարկային կազմում է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (4-0):
Այսպիսով, այս հանդիպումը 33-ամյա ֆուտբոլիստի համար մրցաշարում դարձավ 200-րդը: Հետաքրքրական է, որ միայն երեք դանիացիներ Պրեմիեր լիգայում ավելի շատ հանդիպումներ ունեն. Քրիստիան Էրիկսենը (226), Պիտեր Շմայխելն (310) և Թոմաս Սորենսենը (364):