Իտալական «Նապոլիի» պաշտպան Նիկոլա Մակսիմովիչը կարող է բաց թողնել ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումը, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Պաշտպանը մկանային վնասվածք ունի և բաց է թողել թիմի վերջին մարզումները:
Հիշեցնենք, որ Կալիդու Կուլիբալին նույնպես վնասվածք ունի և հնարավոր է չմասնակցի կատալոնական ակումբի դեմ հանդիպումը:
Հավելենք, որ «Բարսելոնա»- «Նապոլի» հանդիպումը կկայանա մարտի 18-ին ՝ 23:55-ին: Առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի ՝ 1:1 հաշվով: