Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը այսօր՝ մարտի 9-ին, նշում է ծննդյան 52-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է մեր հավաքականի ֆուտբոլիստին` ծննդյան օրվա առթիվ, մաղթում առանց վնասվածքների կարիերա և նորանոր հաջողություններ։
Յուրի Ջորկաեֆը (ծնվ. 1968թ) իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանում։ 22 տարվա ֆուտբոլային կարիերայի լավագույն պահերը Ջորկաեֆն ապրել է Ֆրանսիական ազգային հավաքականի հետ։ Կապույտների կազմում նա 1998–ին դարձել է աշխարհի, 2000–ին՝ Եվրոպայի չեմպիոն։ Կարիերան ավարտել է 2006–ին։