Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Մարիուն հիմնական պայմանագիր կստորագրի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ ռուսական ակումբի ղեկավարները գոհ են Մարիուի խաղից և պատրաստ են գնել նրա տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին» և պորտուգալացին վարձավճարով է խաղում մոսկովյան ակումբում:
Մարիուին գնելու համար «Լոկոմոտիվը» պետք է վճարի 18 միլիոն եվրո:
Հավելենք, որ Ժոաու Մարիուն ՌՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման ու դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: