ՌՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում կայացան «Զենիթ»-«Ուֆա» և «Սպարտակ»-«Կրասնոդար խաղերը»:
Չնայած «Զենիթի» տարածքային ու խաղային առավելությանը, այնուամենայնվ, խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
«Կրասնոդարը» 1-0 հաշվով արտագնա հաղթանակի հասավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ: Հաղթական գոլը 71-րդ րոպեին 11 մետրից խփեց Արին:
Այս տուրից հետո «Զենիթը» 47 միավորով միանձնյա առաջատարն է, «Կրասնոդարը» 41 միավորով երկրորդն է, «Սպարտակը» 25 միավորով 10-րդն է, իսկ «Ուֆան» 26 միավորով 8-րդն է: