Հայ բռնցքամարտիկներն այսօր վերջին մարզումն են անցկացրել Օլիմպավանում` Լոնդոնի վարկանիշային մրցաշարից առաջ:
Թիմի կազմից բացակայել է միայն Հովհաննես Բաչկովը, որը երեկ ինչ-ինչ հարցերով վերադարձել է Գյումրի, և վաղը թիմին կմիանա միանգամից օդանավակայում: Հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Լոնդոն կմեկնի նոյեմբերի 10-ին:
Վարկանիշային մրցաշարը կկայանա մարտի 14-ից 24-ը:
ArmSport-ի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել բռնցքամարտիկների մարզմանն ու ֆոտոշարք պատրաստել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարի 10 բռնցքամարտիկ`52 կգ Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 63 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Արման Դարչինյանը, 81 կգ Գոռ Ներսիսյանը, 91 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Կանանց պայքարում հանդես կգան 51կգ Անուշ Գրիգորյանն ու 69 կգ Անի Հովսեփյանը: