Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենթուսը» ընդունել էր «Ինտերին»։
Չնայած հանդիպման՝ առանց հանդիսականների անցնելուն՝ «Յուվենթուսը» կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի գոլերը խփեցին Աարոն Ռեմսին և Պաուլո Դիբալան։ «Յուվենթուսը» հաղթեց 2-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Յուվենթուսը» միավորների քանակը հասցնում է 63-ի ու բարձրանում է առաջին հորիզոնական Իտալիայի Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։ «Ինտերը» մնում է 3-րդ տեղում 54 միավորով։