Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը այսօր՝ մարտի 9-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է մեր հավաքականի ֆուտբոլիստին` ծննդյան օրվա առթիվ, մաղթում առանց վնասվածքների կարիերա և նորանոր հաջողություններ։
Արասը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Հորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքսում»։ Հանդես է եկել նաև «Կուբան», «Սպարտակ», «Ռայո Վալեկանո», «Բեշիքթաշ», «Վիլհեմ II», իսկ այս մրցաշրջանից՝ Երևանի «Փյունիկում»։
2010 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։