Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Միլան» — «Ջենոա» (1-2) խաղում գոլի հեղինակ են դարձել թե՛ հյուրերի հարձակվող Գորան Պանդևը, թե՛ տանտերերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
38-ամյա շվեդն ու 36-ամյա մակեդոնացին գոլի հեղինակ դարձան Ա սերիայի նույն խաղում առաջին անգամ 2004-05 թվականների մրցաշրջանից հետո։
2004-05 թվականների մրցաշրջանում «Յուվենթուս» — «Լացիո» խաղում Զլատանը գոլի հեղինակ էր դարձել թուրինցիների, իսկ Պանդևը՝ հռոմեացիների կազմում։ Խաղն ավարտվել էր 2-1՝ հօգուտ «Յուվենթուսի»։