Մարտի 7-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ (2-1): Մերսիսայդյան ակումբում գոլերից մեկը խփեց հարձակվող Մոհամեդ Սալահը, որի շնորհիվ եգիպտացին 2019/20 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում հասցրեց իր գոլերի քանակը 20-ի:
Sky Sports-ի տեղեկություններով ՝ Սալահը «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստն էր Մայքլ Օուենից հետո, ով երեք անընդմեջ մրցաշրջանում խփել է առնվազն 20 գոլ թիմի կազմում: Օուենին հաջողվել է դա անել 2000/01, 2001/02 և 2002/03 մրցաշրջաններում: