Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շնորհավորել է կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Բելգիացի դարպասապահը լուսանկար է հրապարակել իր հայրենակից, թենիսիստ Կիմ Կլիյստերսից, ով բոլորովին վերջերս 7,5 տարվա դադարից հետո վերադարձել էր կորտ։
«Կանանց միջազգային օրն է։ Կիմ Կլիյստերս։ Դու խորը հարգանքի ես արժանի քո աշխատանքի ու վերաբերմունքի համար։ Շարունակիր նույն կերպ նաև առաջիկա Ինդիան Ուելսում»,-գրել է Կուրտուան Facebook-յան իր էջում։
Հաջորդ շաբաթ Կիմ Կլիյստերսը մասնակցելու է Ինդիան ՈՒելսի Մասթերսին։