Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան «Արարատի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը.
«Խաղը մի փոքր նյարդային սկսեցինք, աստիճանաբար տիրեցինք գնդակին, և խաղը մենք էին թելադրում: Մեր խաղային ծրագիրը լավն էր, և երբ մի հոգու առավելություն ունեինք, չօգտագործեցինք առավելությունը, իսկ հետո խաղացողներով թիմերը հավասարվեցին, բայց մենք ավելի լավն էինք դաշտում ու ավելի շատ պահեր ստեղծեցինք: Մրցակիցը մեկ պահ ուներ, իսկ մենք մի քանի պահ ունեինք, բայց չօգտագործեցինք: Դրվագներից մեկում գնդակը դարպասաձողին դիպավ: Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար, բայց կրկին չբավարարեց դիպուկությունը: Մեր հաջորդ խաղը շաբաթ օրն է, միչդեռ մրցակիցը խաղացել է ուրբաթ օրը: Դա նշանակում է, որ մրցակիցը ավելի շատ կհանգստանա: Այսօր տեսանք, որ խոտածածկը լավ վիճակում չէ, դա ևս դժվարություն է, բայց մենք շարունակում ենք շարժվել առաջ՝ ուշադրություն չդարձնելով նման խնդիրների: Մենք երիտասարդ թիմ ենք, և այսպիսի իրավիճակում հաղթելը նման է վաղ տարիքում մագիստրոսի կոչում ստանալուն: Ես երջանիկ եմ, քանի որ մեր թիմը ցույց է տալիս հոգի ու նվիրվածություն, միշտ գնում է առաջ՝ հաղթանակի հետևից: Մենք անընդհատ աշխատելու ենք ու փորձելու ենք հասնել մեր նպատակներին»,-ասել է Կամպանյան: