Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Նոան» Նաիրի մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 2-րդ րոպեին բացել է Միխայիլ Կովալենկոն, իսկ 15 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկել է Վլադիմիր Ազարովը: Առաջին կեսի վերջնամասում Բերեզովսկու սաները, թերևս, վիճելի 11-մետրանոցի իրավունք են ստացել, որն անվրեպ է իրացրել թիմի ավագ Արաս Օզբիլիսն ու կրճատել հաշվի տարբերությունը:
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, Օզբիլիսը ևս մեկ անգամ է աչքի ընկել՝ դառնալով չափազանց գոլի հեղինակ ու հավասարեցնելով հաշիվը:
Րոպեներ անց, այդուհանդերձ, Վադիմ Բորեցի սաները կարողացել են դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ՝ Դանու Սպարատուի խփած գոլի շնորհիվ: Խաղավարտին՝ հանդիպման 84-րդ րոպեին, Ազարովը դուբլ է ձևակերպել. այս անգամ 11-մետրանոցի, ընդ որում ոչ այնքան միանշանակ, իրավունք են ստացել «Նոայի» ֆուտբոլիստներն ու Ազարովն այն անվրեպ է իրացրել՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 4:2:
Այս հանդիպումից հետո «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 27-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Իսկ «Փյունիկը» 17 տուրից հետո 23 միավորով 7-րդ տեղում է: