Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է առաջիկա հանդիպումների մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Չեմ կարող ասել, թե մեծ ճնշում ենք զգում: Կարող եմ ասել, որ որոշ լարվածություն կա, բայց այն կառավարելի վիճակում է:
«Լիվերպուլի» և «Սևիլիայի» դեմ հանդիպումները բարդ են լինելու: Սևիլյան ակումբում հայտնվել է Սուսոն, ինչը նրանց ավելի ուժեղ է դարձնում»,- հայտարարել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա այսօր ՝ 19:00-ին: