Իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար ընթացող պայքարը նոր թափ է ստանում, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել սերբ ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև ՝ Մադրիդի «Աթլետիկոն» ու «Ինտերը»:
Հավելենք, որ Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։