Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպումը կարող է հետաձգվել, տեղեկացնում է Goal-ը:
Այսպիսի որոշման պատճառը կորոնավիրուսի տարածումն է: Նշվում է, որ մարտի 11-ի փոխարեն հանդիպումը կարող է կայանալ մարտի 17-ին կամ 18-ին:
ՈՒԵՖԱ-ն կդիտարկի նաև հանդիպումը ֆրանսիական այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ նույն պատճառով հետաձգվել էր Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի «Ստրասբուր»-ՊՍԺ հանդիպումը: