Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Նոան» ընդունում է «Փյունիկին»: Առաջին կեսից հետո տանտերերը 2:1 հաշվով հաղթանակ են տարել:
Խաղի հաշիվը բացվել է արդեն 2-րդ րոպեին. Կովալենկոն է գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել «Նոային»: 15 րոպե անց Ազարովը երկրորդ գոլն է ուղարկել «Փյունիկի» դարպասը:
Առաջին կեսի վերջնամասում Բերեզովսկու թիմի կազմում հաշիվը կրճատել է Արաս Օզբիլիսը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: