Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացավ 2 «Բորուսիաների» դիմակայությունը:
Խաղի հենց սկզբում՝ 8-րդ րոպեին, Էրլինգ Հալանդի փոխանցումից հետո Ջեյդոն Սանչոն առաջ մղեց Ֆավրի թիմին: Ռոսի թիմը պատասխանեց երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին. աչքի ընկավ Լարս Շտինդլը: 71-րդ րոպեին Սանչոն դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ. անգլիացու փոխանցումը եզրափակեց Հակիմին:
Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց 2-1 հաշվով ու բարձրացավ երկրորդ հորիզոնական: Ֆավրի թիմն այժմ մեկ միավորով է հետ մնում առաջատար «Բավարիայից», բայց վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: Մյունխենգլադբախի «Բորուսիան» 46 միավորով 5-րդ տեղում է: