«Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Գևորգ Օհանյանը, որը վերջերս տեղափոխվել էր ԱՄՆ, ավարտել է կարիերան: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆբի էջում կատարած գրառման միջոցով:
«Շատ շնորհակալ եմ վերաբերմունքի ու ձեր հետ անցկացրած երկու ամիսների համար։ Այո՛, կյանքը ստիպում է քեզ բարդ որոշումներ կայացնել։ Այնպես որ, ահա ես թողնում եմ իմ կյանքի կիրքը՝ ֆուտբոլը։ Ընտանիքը սպասում է։ Իմ ակումբ՝ «Օրանժ Սիթի», ես քեզ հաջողություն եմ մաղթում ապագայում և միայն հաղթանակներ»,-գրել է Օհանյանը Facebook-ի իր էջում։