Մյունխենի «Բավարիան» ցանկանում է իր կազմում տեսնել բելգիական «Գենտի» ֆուտբոլիստ Ջոնատան Դավիդին, տեղեկացնում է Sport Bild-ը:
20-ամյա ֆուտբոլիստը արդեն այս ամռանը կարող է համալրել մյունխենյան ակումբի շարքերը:
Հավելենք, որ Դավիդի պայամանագիրը բելգիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
Բելգիայի այս առաջնությունում նա մասնակցել է 39 հանդիպման և դարձել ՝ 23 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: