ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Շիրակին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվը բացվել է 71-րդ րոպեին․ փոխարինման մտած Զաքարիա Սանոգոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է Ֆուրդջել Նարսինգը։
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» իր միավորների թիվը հասցրել է 33-ի և բարձրացել է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
«Շիրակը» 28 միավորով 3-րդ տեղում է։