«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ԱՊԼ-ի հերթական տուրի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ հիշել է լոնդոնյան ակումբից իր հեռանալու մասին.
«Նման բաներ պատահում են: Հնարավոր է՝ ակումբը ցանկանում է ինչ-որ բան փոխել ենթակառուցվածքներում, այդ իսկ պատճառով հեռացնում է մարզչին: Դա նշանակություն չունի:
Այն, որ ինձ հեռացրին, չի կարող ազդել նրա վրա, ինչ ես այնտեղ զգացել եմ: Երկու տարի «Չելսիում» պարզապես ֆանտաստիկ էր: Երկրորդ տարվա ավարտին խնդիրներ են եղել, բայց ամեն դեպքում դա հիանալի փորձ էր:
Դրանից հետո ես շփվել եմ Աբրամովիչի հետ մոտ 3 անգամ: Նրա հետ դեռ լավ հարաբերություններ ունեմ: Շնորհակալ եմ նրան, որ ինձ հնարավորություն տվեց գլխավորելու Անգլիայի լավագույն թիմերից մեկը»,- ասել է Անչելոտին:
Իտալացի մասնագետը «Չելսին» գլխավորել է 2009-ից 2011 թվականներին՝ ակումբ հետ ԱՊԼ-ի 2009/10 մրցաշրջանում դառնալով չեմպիոն: