Մեկնարկել է Ղազախստանի ներքին առաջնությունը: Արդեն տեղեկացրել էինք, որ Տիգրան Բարսեղյանի «Աստանան» 4-0 հաշվով տնային հաղթանակ էր տոնել:
Հաղթանակով են մեկնարկել նաև Պետրոս Ավետիսյանի ու Կամո Հովհաննիսյանի թիմերը:
Հովհաննիսյանի «Ալմաթին» 2-1 հաշվով հաղթել է «Տարազին». Կամոն մնացել է պահեստայինների նստարանին: Ավետիսյանի «Տոբոլը» 3-1 հաշվով հաղթել է Կարագանդայի «Շախտյորին». Պետրոսը ևս մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Արման Հովհաննիսյանը խաղին հայտավորված չի եղել: