«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսի Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Ռեալ-Սոսիեդադի» դեմ խաղի 42-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:
Խուան Մունուերայի ցույց տված դեղին քարտը 3-րդ անընդմեջ քարտն էր Մեսսիի համար պաշտոնական խաղերում: 32-ամյա արգենտինացին զգուշացվել էր նաև «Նապոլիի» ու «Ռեալի» դեմ խաղերում:
Այսպիսով, Մեսսին իր կարիերայում առաջին անգամն է 3-րդ անընդմեջ խաղում զգուշացվում դեղին քարտով: