Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ չի սիրում գլխով խաղալ, տեղեկացնում է GFFN-ը:
«Անկեղծ ասեմ. մի փոքր վախենում եմ գլխով կատարած հարվածներից: Գլուխը մտածելու համար է: Դա է նրա հիմնական ֆունկցիան:
Չի կարելի ասել, որ դա իմ թույլ կողմն է , բայց նախընտրում եմ ոտքերով խաղալ: Երբ ցատկում ես, կարող ես արմունկով հարված ստանալ: Դա ինձ վախեցնում է»,-ասել է բրազիլացին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Նեյմարը անցկացրել է 15 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: