Ֆրանսիական «Մարսելը» փորձում է ամեն կերպ պայքարել կորոնավիրուսի դեմ: Նրանք բավական յուրահատուկ մեթոդի են դիմել, տեղեկացնում է Sportal.fe-ն:
Ակումբը արգելել է ֆուտբոլիստներին գոլեր խփելիս գրկախառնվել: Սա ըստ թիմի ղեկավարների կարող է չեզոքացնել վիրուսի տարածումը:
Այպիսով, Ֆրանսիայի առաջնության «Ամյենի» դեմ հերթական հանդիպման ընթացքում, մարսելյան ակումբի ֆուտբոլիստները պետք է զսպեն իրենց էմոցիաները:
Հիշեցնենք, որ «Մարսելը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: