Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրեն Վասիլիյ Կիկնաձեն խոսել է Ալեքսեյ Միրանչուկի «Միլան» չկայացած տեղափոխության մասին, հաղորդում է Vesti.ru-ն:
«Իտալացիները իրոք ցանկանում էին գնել Ալեքսեին: Սակայն, նրանց առաջարկը չբավարարեց մեզ:
Չեմ խոսի թվերի մասին, բայց դա այն գումարը չէր, որը մենք ակնկալում էինք ստանալ:
Ես խոսել եմ Միրանչուկի հետ և բացատրել եմ, թե ինչու մենք ընդհատեցինք բանակցությունները: Նա խելացի տղա է և ամեն ինչ հասկացավ»,- ասել է Կիկնաձեն:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»: