Կանանց Հայաստանի ազգային հավաքականը, որը վերակազմավորումից հետո իր երկրորդ ընկերական խաղն է անցկացնում՝ մրցելով Լիտվայի հետ, առաջ է անցել հաշվի մեջ:
Նենսի Ավեսյանի հաշվենկատ փոխանցումից հետո Մարալ Արթինը խաղի արդեն 24-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասն ու առաջ մղել Հայաստանի հավաքականին:
Մեր ընտրանին առաջին կեսն ավարտել է հաղթողի կարգավիճակում, սակայն երկրորդ կեսի մեկնարկում հյուրերին հաջողվել է հավասարեցնել խաղի հաշիվը:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Հիշեցնենք՝ Լիտվայի հետ օրեր առաջ անցկացրած առաջին ընկերական խաղում Հայաստանի կանանց հավաքականը նվազագույն հաշվով պարտություն էր կրել: