«Էվերտոնը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոյով: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատում խաղացողի ունակությունները և ցանկանում է նրան տեսնել իր թիմում, հայտնում է Corriere della Sera-ը:
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «Էվերտոնը» նաև ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին։