Դոմինիկ Կելվերտ-Լյուինը երկարաձգել է պայմանագիրը «Էվերթոնի» հետ մինչև 2025 թվականը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Սա հպարտության օր է ինձ համար։ «Էվերթոնում» ես ինձ շատ հարմարավետ եմ զգում առաջին իսկ օրից։ Ես վայելում եմ այստեղ անցկացրած ամեն օրս, մարզումները ու ֆուտբոլային դաշտում անցկացրած ամեն րոպեն
Մենք ֆանտաստիկ վերելք ենք գրանցել դեկտեմբերից այս կողմ։ Հավատում ենք, որ կարող ենք մրցակցել ուժեղագույնների հետ։ Այնպիսի մարզչի հետ, ինչպիսին Անչելոտին է, դա հնարավոր է»,-ասել է անգլիացի ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Կելվերտ-Լյուինը հավակնում է ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։