Անգլիական «Քրիսթալ Փելասի» գլխավոր մազիչ Ռոյ Հոջսոնը երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:
72-ամյա փորձառու մարզիչին նոր պայմանագիր էր առաջարկվել: Անգլիացին մտածելու ժամանակ էր խնդրել, ինչից հետո տվել է իր համաձայնությունը:
Այսպիսով, փորձառու մասնագետը կգլխավորի լոնդոնյան ակումբը մինչև 2020-21 մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Հոջսոնը «Քրիսթալ Փելասը» գլխավորել է 2017-ին:
Հավելենք, որ «Քրիսթալ Փելասը» ԱՊԼ-ի այս մրցաշրջանում վաստակել է 36 միավոր ու գտնվում է 12-րդ հորիզոնականում: