Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիմել է ակումբի երկրպագուներին՝ կոչ անելով նրանց աջակցել թիմին մրցաշրջանի վերջին հատվածում:
«Մենք թևակոխում ենք մրցաշրջանի որոշիչ հատված: Շատ կարևոր է այս ընթացքում ունենալ երկրպագուների աջակցությունը, որպեսզի ակումբը կարողանա հասնել այն նպատակներին, որոնք անհնարին են թվում:
Մենք արդեն երեք տիտղոս ենք նվաճել: Իսպանիայի բասկետբոլի գավաթը, ինչպես նաև ֆուտբոլային ու բասկետբոլային սուպերգավաթները:
«Ռեալը» երբեք չի հանձնվում: Մենք հաղթել ենք չեմպիոնների 23 գավաթ՝ 13-ը՝ ֆուտբոլում, 10-ը՝ բասկետբոլում»,-Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: