«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: Նրա շրջապատը կոնկրետ առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգայի ակումբներից, նշում է Kicker-ը:
Իր հերթին «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է մնալ ակումբում:
«Վերջերս մեր մարզիչը դարձավ 55 տարեկան: Սա լավ տարիք է: Այս առիթով մենք նրան գրիչ կնվիրենք: Ինչ-որ բան ստորագրելու համար երբեմն անհրաժեշտ է գրիչ»,- ակնարկել էր Ռումենիգեն: