Catalunya Radio-ի հաղորդմամբ, Թուրինի «Յուվենտուսն» ու Մյունխենի «Բավարիան» ցանկանում են ամռանը ձեռք բերել Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ «Յուվենտուսն» արդեն բանակցում է «Բարսայի» հետ, և գործարքն արդեն հաջորդ շաբաթ կարող է ավարտին հասցվել, բայց կա նաև այն փաստը, որ Շտեգենը առայժմ չի ցանկանում հեռանալ ակումբից:
Տեր-Շտեգենի ծառայություններով այս պահին հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Յուվեն» ու Բավարիան», իսկ դարպասապահի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ սահմանված է մինչև 2022 թ-ը:
Դարպասապահն այս մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ՝ բաց թողնելով 34 գոլ. 10 խաղում նա գնդակ բաց չի թողել:
Transfermakt-ի հաղորդմամբ, գերմանացու տրանսֆերային արժեքը 90 մլն եվրո է: