«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Դերբի Քաունթիի» հետ խաղից առաջ խոսել է Ուեյն Ռունիի` մանկունիացիների ղեկը ստանձնելու հավանականության մասին: Ռունին, հիշեցնենք, հանդես է գալիս «Դերբիում»:
«Արդյոք կարո՞ղ եմ Ռունիին պատկերացնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում. իհարկե: Այստեղ ամեն ինչ կախված է ցանկությունից և ջանքերից: Այո, դու չես ունենա անձնական կայքն, բայց դա երկրորդ լավագույն բանն է ֆուտբոլից հետո: Վստահ եմ` շատ նախկին ֆուտբոլիստներ ու մասնագետներ երազում են այս աշխատանքի մասին»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ռունին ՄՅՈւ-ում հանդես է եկել 2004-ից 2007 թվականներին: Այս ընթացքում նա ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 559 խաղում դարձել է 253 գոլի հեղինակ:
«Դերբի Քաունթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա Դերբիի «Փրայդ Փարկ» մարզադաշտում այսօր` մարտի 5-ին, և կմեկնարկի ժամը 23:45-ին: