2019/20 մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» մարզիչը կարող է փոխվել․ ղեկավարությունը քննարկում է Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը` Զինեդին Զիդանի պաշտոնում:
Ըստ The Independent-ի, մադրիդյան թիմի ղեկավարները կապ են հաստատել 48-ամյա Պոչետինոյի ներկայացուցիչների հետ և խնդրել են իրենց տեղեկացնել մարզչի զբաղվածության մասին: Աղբյուրը հայտնում է նաև Զիդանի և մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի լարված հարաբերությունների մասին:
Հիշեցնենք` Զիդանը «Ռեալ» է վերադարձել 2019-ի մարտին: