Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մարզական բոլոր իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսականների։ Որոշումն ընդունվել է Իտալիայի կառավարության կողմից։
Մարտի 5-ից ապրիլի 3-ը նախատեսված է ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության երեք տուր։ Մարտի 14-ին էլ կայանալու է Իտալիայի և Անգլիայի ռեգբիի հավաքականների միջև հանդիպումը։
Այս ընթացքում ակումբները պարբերաբար պետք է ստուգեն մարզիկներին ու աշխատողներին կորոնավիրուսի պատճառով։