«Սպարտակի» հարձակվող Ջորդան Լարսոնը, ով ԲԿՄԱ-ի հետ խաղում Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչում հաղթական գոլի հեղինակ դարձավ (3-2), կիսվել է իր հույզերով`թողնելով մեկնաբանություն Instagram-ում:
«Ի՜նչ հաղթանակ դերբիում: Հիանալի թիմային խաղ և քամբեք: Մոսկվան կարմիր և սպիտակ է», — գրել է Լարսոնը:
Կիսաեզրափակչում «Սպարտակը» կխաղա «Զենիթի» դեմ: Այս մրցաշրջանում 22-ամյա շվեդը «Սպարտակի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել 8 գոլ և տվել 1 արդյունավետ փոխանցում: