«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստները դարձան Իսպանիայի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցները: Կիսաեզրափակչի պատասխան խաղում նրանք կրկին հաղթեցին «Միրանդեսին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, 11-մետրանոցից միակ գոլը իր հաշվին գրանցեց Միկել Օյարսաբալը: Սան Սեբաստիանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով ՝ 2-1 հաշվով:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալ Սոսյեդադը» կհանդիպի «Ատլետիկ» — «Գրանադա» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում Բիլբաոյի ակումբը հաղթել էր 1-0 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին: